Թուրքիայի ոստիկանության պետ Ջելալեթին Լեքեսիզը հրահանգել է բոլոր նահանգների ոստիկանապետերին դժվարին իրավիճակներում առանց տատանվելու զենք օգտագործել:

Թուրքական Yurtgazetesi կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանապետն օգտվել է այս տարվա ապրիլին վավերացված սկանդալային ներքին անվտանգության օրենքից տրվող իրավունքներից եւ քրդաբնակ շրջաններում ծառայող ոստիկանապետերին կոչ արել ցույցերին ու զանգվածային բողոքի միջոցառումների ժամանակ դժվար իրավիճակում հայտնվելու դեպքում առանց տատանվելու զենք օգտագործել։

Նշենք, որ վերջին շրջանում թուրք ոստիկանները աչքի են ընկել քրդաբնակ շրջաններում բնակիչների նկատմամբ բռնությունների կիրառմամբ, իսկ որոշ շրջաններում ոստիկանների կրակոցներից քաղաքացիական անձիք են սպանվել։