Կատարի իշխանությունները նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կողմնակիցների աջակցության համար ուժեր են ուղարկել Եմեն։ Հադրամաութ նահանգ է ժամանել մոտ հազար զինվոր, ինչպես նաեւ հարյուրավոր զրահամեքենաներ եւ զինամթերք, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն՝ վկայակոչելով սեփական թղթակցին։
Ուժերը Սաուդյան Արաբիայի հետ Եմենի սահմանը հատել են Էլ Վադիյա անցումով եւ ուղեւորվում են Մաղրիբ նահանգ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























