Եվրոպական միությունը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի Թուրքիայի նման երկրներին, որոնք միգրանտների հարցում օգնության կարիք  ունեն: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետը, հայտնոմ է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters -ը:

Օրբանը նշել է, որ ԵՄ երկրների միջեւ միգրանտների հոսքի բաշխման քվոտաները վաղաժամ է, քանի որ առաջնահերթ խնդիրն է  արտաքին սահմանների ամրացումը: 

«Ավելի մեծ իմաստ կունենար, եթե ԵՄ-ն հիմնադրամ ստեղծեր, որը աջակցություն կտրամադրեր մեզ համար մեծ նշանակություն ունեցող երկրներին, օրինակ Թուրքիային՝ փախստականների խնդիրը լուծելու համար »,- նշել է Օրբանը: