Թուրքիայում մեծ արձագանք է գտել ֆուտբոլային խաղը դիտելու համար մարզադաշտում գտնվող վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուրախությունը, երբ այդ ժամանակ Թուրքիան սգում էր 15 զինվորների մահը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին, 15։00-ին տեղի է ունեցել Դաղլըջայի շրջանում թուրք զինյալների հետ բախումը։ Արդեն ժամը 19:00-ին PKK հայտարարել էր 15 թուրք զինվորներ սպանելու մասին, սակայն Դավութօղլուն այդ լուրն իմացել է 20։45-ին։ Դավութօղլուն 19։00-ից մինչեւ 20։45 եղել է մարզադաշտում եւ հետեւել է ֆուտբոլային հանդիպման, որի ժամանակ աչքի է ընկել բարձր տրամադրությամբ։
Այսինքն, երբ ամբողջ Թուրքիայում սգում էին 15 թուրք զինվորների մահը, Դավութօղլուն ուրախանում էր մարզադաշտում։





























