Տասնհինգ տարի հետո մոլորակի բնակիչներին կարող է ծածկել հսկայական ալիք, որը կոչնչացնի մինչեւ 130 միլիոն մարդու: ԱՄՆ ու Ռուսաստանի մասնագետները ենթադրում են, որ շուտով Ճապոնիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ կլինի:

Ենթադրվում է, որ երկրաշարժի հզորությունը կկազմի 9 բալ, ինչը ցունամիի առաջացման պատճառ կդառնա, ինչպես 2011 թ.: Հզոր աղետից կտուժեն Թաիլանդի ու ճապոնիայի բնակիչները:

Նաեւ տարերային աղետի զոհ են դառնալու Միջերկրական ծովի ափամերձ շրջանների բնակիչները: Եթե այդ կանխատեսումները ճիշտ են, ապա ալիքը մոտավորապես քսան մետր բարձրություն կունենա, իսկ քամու ուժը կհասնի 600 կիլոմետր ժամի, հայտնում է Planet-today -ը:

Ալիքը բավականին խորն է թափանցելու ցամաք, ու շատերը ում կհաջողվի ողջ մնալ տարերային աղետից հետո, անօթեւան կմնան: Տվյալ ենթադրությունները արվել են այն բնական փոփոխությունների համակարգչային մոդելավորման օգնությամբ, որոնք կարող են կատարվել մինչեւ 2030 թ .: