Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին մտադիր չէ հրաժարական տալ ՝ Քիշնեւի ցուցարարների պահանջով: Այս մասին հայտնել է նախագահական աշխատակազմի գլխավոր քարտուղար Իոն Պադուրարուն ու ցուցարարների պահանջն անվանել է «տարօրինակ» ու «անհիմն»:
«Նախագահի հրաժարականը ոչ հասարակության շահերից է, ոչ էլ երկրի շահերից»,- հավելել է քարտուղարը, հայտնում էGazeta-ն ՝ վկայակոչելով Ziarul National-ը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Քիշնեւում ցույցերը շարունակվում են:





























