Սիրիայում Լոնդոնի կողմից ոչնչացված ԻՊ գրոհայինները մահափորձ էին ծրագրում բրիտանական թագավորական ընտանիքի վրա: Այս մասին նախօրեին հայտնել է Daily Express թերթը: Թերթի կայքում տեղադրվել է հոդված ՝ «Մի -5 ը խափանել է թագուհու սպանության դավադրությունը. ջիհադի ահաբեկիչները ծրագրում էին այս տարի Մեծ Բրիտանիայում վեց մեծ հարձակում իրականացնել» վերնագրով:
Բրիտանիայի հպատակներ Ջունայդ Հուսսեյնը ու Ռեյադ խանը , ովքեր կռվում էին «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կողմից, օգոստոսի 21-ին սիրիական Ռաքքա քաղաքի մոտակայքում ոչնչացվել էին բրիտանական անօդաչուի հարվածով : Պարբերականի տվյալներով հենց նրանք էին ծրագրում թագուհի Եղիսաբեթ 2-րդի սպանությունը:
Գրոհայինները մտադիր էին հզոր ռումբ պայթեցնել Լոնդոնում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Ուայթհոլլում կայացած արարողությանը ներկա էին թագուհին, արքայազն Չառլզը ու թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:





























