Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ցանկանում է 15 կգ նիհարել, գրում է РСН-ը։

«Ես պետք է հրաժեշտ տամ 15 կգ ավելորդ քաշին։ Հիմա ես կշռում եմ 105 կգ, իսկ պետք է լինեմ 90կգ։ Խոլեստերինի եւ թթվայնության աստիճանը շատ բարձր է»,- հայտարարել է նա։

Ժիրինովսկու խոսքով՝ ինքը չի կարող սպորտին շատ ժամանակ տրամադրել աշխատանքային գրաֆիկի պատճառով։