Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, որն օրեր առաջ նշանակվել է արդարադատության նախարար, կփոխարինի Կարեն Բեքարյանը:
Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ինքը պատրաստ է վերցնել մանդատը, թեեւ վերջնական որոշումը կայացնելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Արձակուրդում էի, երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել, սակայն պատրաստ եմ վերցնել պատգամավորական մանդատը: Չեմ հրաժարվելու»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նապագահ Բեքարյանը:
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը նախարար է նշանակվել սեպտեմբերի 5-ի երեկոյան: Նախատեսվում է, որ առաջիկա շաբաթ նրա պատգամավորական մանդատը կհանձնվի Կարեն Բեքարյանին:




























