Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջիկա գլխավոր իրադարձությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Համբուրգում: Ռեւանշ մենամարտ կանցկացնեն IBF/IBO/WBO վարկածի աշխարհի չեմպիոն, գերծանրքաշային ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն եւ նիգերիացի Սեմյուել Փիթերը: Մենամարտն ազդարարող նոր տեսահոլովակը համաշխարհային մամուլի հիթն է դարձել:



























