Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի վարչապետի պաշտոնին նշանակելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված խնդրագիրը ավելի քան 25 հազար ստորագրություն է հավաքել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Փաստաթուղթը տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքում։ Նրանում նշվում է, որ հանրային խնդրանքը պետք է իրականացվի առանց հետաձգվելու, ոչ ուշ, քան խնդրանքը քննարկելու մասին տեղեկության հրապարակումից 10 օր անց։

Հիշեցնենք, որ Օդեսայի նահանգապետ Սահակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն չի տեսնում Ուկրաինայի վարչապետի պաշտոնում։