Նախկին ռեժիսոր, կատակերգու դերասան Ջիմմի Մորալեսը Գվատեմալայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների մեծամասնությունը։

Մորալեսի օգտին քվեարկել է ընտրողների 24 տոկոսը։ Նրան հետեւում են երկրի նախկին առաջին տիկին Սանդրա Տորեսը եւ գործարար Մանուել Բալդիսոնը։

Նրանցից մեկը մրցելու է Մորալեսի հետ երկրորդ փուլում, որը կկայանա հոկտեմբերին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նախկին նախագահ Օտտո Պերես Պոլինան իշխանազրկվել էր կաշառակերության մեղադրանքի պատճառով։