Սալվադորում դատարանը վճռել է հետաքննել այն բժշկի դեմ հարուցված դատական գործը, ում կասկածում են երեխաների առեւտրականների պատվերով ՝ նրածնին փոխելու համար:

Երեխայի մայրը ՝ Մերսեդես Կասանելլան պատմել է, որ իր ծնած երեխան ավելի բաց գույնի մաշկ ուներ, նրա դիմագծերը նույնպես տարբերվում էին այն նորածնից, ում իրեն են փոխանցել մի քանի ժամ հետո, հայտնում է BBC –ի Ռուսական ծառայությունը:

Երեք ամիս հետո Կասանելան ու նրա ամուսինը որոշել են հանձնել ԴՆԹ թեստ, որը հաստատել է, որ նրանք երեխայի կենսաբանական ծնողները չեն:

Լրատվամիջոցների տեղեկություններով ՝ ամուսնական զույգի իսկական որդուն հաջողվել է հայտնաբերել միայն այն բանից հետո, երբ ստուգել են այդ նույն օրը ծնված բոլոր նորածինների ԴՆԹ –երը:

Ծնողները բժիշկ Ալեխանդրո Գուիդոսին մեղադրում են ՝ իրենց համեմատաբար ավելի բաց մաշկով նորածնին երեխաների առեւտրականներին վաճառելու մտադրության մեջ: Բժիշկը հերքում է իր մեղքը,գործի հետաքննության ընթացքում նրան արգելվել է լքել երկրի սահմանները: