Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը 4 ամիս տեւած հղիության արձակուրդից հետո եկող շաբաթ կհայտնվի հանրությանը, հայտնում է The Daily Mail-ը։ Արքայազն Վիլյամի տիկինը կվերսկսի իր հասարակական աշխատանքը Լոնդոնի Աննա Ֆրեյդի կենտրոնի այցելությամբ։ Մոտ ժամանակներս նա մտադիր է կենտրոնանալ երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջության հարցերի վրա։

Բացի այդ, դքսուհու գրաֆիկում ներառված է, որ նա սեպտեմբերի 18-ին ներկա կլինի Թվիքենհեմում ռեգբիի առաջնության բացման արարողությանը, գրում է Gazeta-ն։