Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարեգին Ս.-ին եւ 1979 թ. ծնված Կարեն Խ.-ին: Գարեգին Ս.-ն նշված վայրում, ոստիկաններին տեսնելուն պես, գետին է նետել կանեփանման չորացված զանգված:

Թափված զանգվածը նշված վայրից վերցվել է: Ընդհանուր կշիռը կազմել է 9.8 գ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարեգին Ս.-ն ոստիկանության Մուշի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի մեղադրանքով 2014 թ. սեպտեմբերի 11-ից գտնվում է հետախուզման մեջ:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: