Ստեղծվել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ճանապարհորդությունների ինտերակտիվ քարտեզը, հայտնում է The Daily Mail-ը։ Օգտատերերին առաջարկում են տեսնել, թե իր կառավարման 63 տարիների ընթացքում որտեղ է եղել միապետը։ Ընդհանուր առմամբ Եղիսաբեթ 2-րդը եղել է 128 երկրներում եւ կատարել 270 պաշտոնական այցելություն։ Esri UK ընկերության մշակած քարտեզը կարելի է տեսնել այստեղ։
Սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ 2-րդը կդառնա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար իշխած միապետը։ Նշենք, որ Նորին Գերազանցությունը ՙեծ Բրիտանիայի ամենահաճախ ճանապարհորդող միապետն է, չնայած այն հանգամանքին, որ անձնագիր չունի, գրում է Gazeta-ն։





























