Կազանում փոթորիկից տուժած մարդկանց թիվը հասել է 20-ի, որոնցից 15-ը ստացիոնար բուժում են ստանում։ Երեք մարդ վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտարարել է Թաթարստանի առողջապահության նախարար Ադել Վաֆինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Կազանում փոթորիկ էր մոլեգնել։ Ուժեղ քամին տապալել էր ծառեր եւ գովազդային վահանակներ։ Քամին պոկել էր 800 քառ/մ մակերեսով տանիքը եւ շուռ տվել հասարակական տրանսպորտի վրա, որի հետեւանքով վիրավորվել էր 9 մարդ։