Թուրքիայի զինված ուժերին պատկանող 53 հատ F-16 եւ F-4 ռազմական օդանավեր ուժգին ռմբակոծության են ենթարկել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Դաղլըջայի արյունոտ բախումից հետո թուրքական ԶՈՒ-ին պատկանող 53 F-16 եւ F-4  օդանավերը սեպտեմբերի 7-ին, ժամը 23։00-ից սկսած մոտ 6 ժամ ինտենսիվ ռմբակոծության են ենթարկել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի Քանդիլ, Հաքուրք, Ավաշին, Մեթինա, Բասյան, Գարե եւ Զափ ճամբարները։

Նշվում է, որ 20 թիրախների մոտ 130 ռումբ է նետվել, որի հետեւանքով սպանվել է 35 քուրդ զինյալ։

Նշենք, որ այս օդային հարձակումից հետո քուրդ զինյալները պատասխան հարձակում են իրականացրել Իգդիր նահանգում՝ պայթեցնելով ոստիկանական միկրոավտոբուսը եւ սպանելով 12 ոստիկանի։