Միսիսիփի նահանգի Բրուքհեյվեն քաղաքում 4 ամյա տղան իր շան հետ միասին ջրհորն է ընկել: Երեխան ու կենդանին փրկվել են ծուղակում մի քանի ժամ մնալուց հետո, հայտնում է Americaru –ն՝ վկայակոչելով Daily Leader-ը:
Լինքոլն օկրուգի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Քլիֆորդ Գալեյի խոսքով ՝ տղան ընկել է 7.5 մետր խորության ջրհորի մեջ, ընդ որում անցքի լայնությունը կես մետրից չէր անցնում: Այն մասին, որ երեխան հայտնվել է ծուղակում, հայտնի է դարձել միայն մի քանի ժամ անց՝ գիշերը: Նրան գտել է ջրհորների սպասարկումով զբաղվող աշխատողների թիմը:
Փրկարարները փորձել են երեխային բարձրացնել պարանի օգնությամբ, բայց նրանք երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կապեն պարանը, որ հանկարծ չվնասեն երեխային: Եվս մի քանի ժամ հետո փրկարարների ուրախ բացականչությունների ներքո երեխան ու նրա շունը փրկվել են, երկուսն էլ իրենց լավ են զգում:





























