Գերմանիան կարող է մի քանի տարի շարունակ ամեն տարի մոտ 500 հազար ներգաղթյալ ընդունել։ Այս մասին հայտարարել է երկրի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը։ Նրա խոսքով՝ իրենք կարող են վերահսկել նման իրավիճակը, երբ տարեկան Գերմանիա է ժամանում կես մլն փախստական։ Նրա խոսքով՝ Գերմանիան կարող է ընդունել փախստականների ավելի մեծ քանակ։

Գաբրիելը նաեւ նշել է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է մասնակցեն փախստականներին տեղաբաշխելու գործին։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ 2015թ. Գերմանիայից ապաստան խնդրի 800 հազար ներգաղթյալ։

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է առաջիկա 5 տարվա ընթացքում երկրում 20 հազար սիրիացի փախստական տեղավորել։