Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան 10 հազար զինվոր է ուղարկել Եմեն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազրիայի» թղթակցին։
Կատարի զորքերի երկրորդ կոնտինգենտը Եմեն կժամանի Սաուդյան Արաբիայի սահմանը հատելուց հետո։ Կոալիցիոն ուժերն իրենց ռազմական տեխնիկային եւս 30 Apache ուղղաթիռ, զրահատեխնիկա եւ հրթիռներ են ավելացնել։
Հուսիների դեմ պայքարող կոալիցիան մոտ ժամանակներս վճռորոշ գրոհը կիրականացնի ապստամբների գրաված քաղաքի վրա, գրում է Gazeta-ն։





























