ԱՄՆ–ին բաժին է ընկնում Երկիր մոլորակի կլիմայական պարտքի 40 տոկոսը` բնակչության մեկ շնչի հաշվով ընկնող արտանետումների մեծ ծավալների պատճառով։ Նման եզրակացության են եկել կանադական Կոնկորդիայի համալսարանի գիտաշխատողները։

Մասնագետների խոսքով` CO2–ի յուրաքանչյուր տոննան հավասար է մոտավորապես 40 դոլարի։ Դրանից հետեւում է, որ ԱՄՆ–ի կլիմայական պարտքն այս պահին կազմում է 520 մլրդ դոլար։

Թոփ 10 հիմնական կլիմայական պարտապանների ցանկում են ՌԴ–ն (10%), Կանադան (4 %), Բրազիլիան (9,8 %), Գերմանիան, Ավստրալիան եւ Ինդոնեզիան։ Բոլոր այս երկրներն ավելի շատ ջերմոցային գազեր են արտանետում, քան աշխարհի մյուս երկրները, հաղորդում է Informing։ 

Միաժամանակ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը եւ Նիգերիան, ընդհակառակը, համարվում են մեր մոլորակի հիմնական կլիմայական պարտատերերը. նրանք ամենաքիչ ջերմոցային գազերն են արտանետում մեկ շնչի հաշվով` դրանով հավասարակշռելով մյուս երկրների հասցրած վնասը։