Օգոստոսի 22-ին Լոռու մարզի շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 14 ՕՕ 456 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի 36 ԼՕ 813 պետհամարանիշի ավտոմեքենային:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի վարորդ' 20-ամյա Արեն Մադոյանը եւ ուղեւոր' 27-ամյա Արկադի Վարդազարյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից ու տեղափոխել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները բնութագրել են որպես ծանր:



























