Ռուսաստանում եւ 15 այլ երկրներում հայտնվել է «Խոդորկովսկի» ապրանքանիշը, որը գրանցվել է ՅՈՒԿՈՍ-ի նախկին համասեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու անունով, գրում է «Կոմերսանտ»-ը։

Ապրանքանիշը կարող է օգտագործվել 150 ապրանքների եւ ծառայությունների համար, այդ թվում՝ քաղաքական ֆոնդերի, անշարժ գույքի գործողությունների եւ անգամ հագուստի ու կոշիկի համար։

Ռուսալեզու ապրանքանիշը հայտնվել էր 2015թ. ապրիլի 17-ին, իսկ անգլիալեզու

KHODORKOVSKY ապրանքանիշը՝ հունիսի 1-ին։ Խոդորկովսկին դիմումը ներկայացրել էր 2013թ., երբ դեռ կալանքի տակ էր։