Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ջիվան Չ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:





























