Հայաստանում 2015թ. կարկուտի եւ ցրտահարումների պատճառած վնասը ավելի քիչ է եղել, քան անցյալ տարի։Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Այս տարի կարկտահարվել է 78 գյուղ, գյուղատնտեսական վնասը կազմել է 7 մլրդ դրամ։ Այդուհանդերձ վնասն ավելի քիչ է եղել, քան 2014թ. (17-17.5 մլրդ)։ 2015թ. կշարունակվի հակակարկտային կայանների տեղադրման ծրագիրը։
«Մենք գյուղացիներին կոչ ենք անում կարկուտից պաշտպանվելու մեթոդներ կիրառել։ Խոշոր տնտեսություններում դրանք արդեն կիրառվում են»,- հավելեց նախարարը։





























