«Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է իր պայքարը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ հորդորելով քաղաքացիներին միանալ սեպտեմբերի 11-ի հավաք-երթին:

«Մեր նախորդ ակցիան նախազգուշական էր: Թե  ինչ է տեղի ունենալու սեպտեմբերի 11-ին, չեմ ցանկանում բացահայտել, ուղղակի ցույց կտանք, որ քաղաքացիների  մեծ զանգված կա, որոնք պայքարում են հոսանքի թանկացման դեմ»,- ասաց նա։

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը տեղեկություն ունի, որ ՀԷՑ-ում խառնաշփոթ է. չգիտեն, թե ինչպես հաշվարկել և  սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացված սակագինը։ «Կառավարությունն իր կռուտիտից էլ չի կարող դուրս գալ։ Մենք պայքարելու ենք անհնազանդության բոլոր միջոցներով»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը: