Հայաստանում կարտոֆիլի գինն արդեն նվազել է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նրա խոսքով՝ թանկացումը կապված էր ամռան շոգ եղանակի եւ Արարատյան դաշտում վաղ բերքահավաքի հետ։
«Շոգի պատճառով կարտոֆիլը հավաքել էին դեռ հուլիսին, այդ պատճառով էլ օգոստոսին բաց էր առաջացել։ Սակայն հիմա շուկայում արդեն երրորդ օրն է, ինչ շուկայում վաճառվում է Գեղարքունիքի մարզի կարտոֆիլը։ Այդ պատճառով եթե ամսվա սկզբում կարտոֆիլն արժեր 300-350 դրամ, ապա հիմա՝ 200-250»,- հավելեց նախարարը։
Նախարարն ընդգծեց, որ կարտոֆիլի մի մասը կհաջողվի արտահանել։





























