Սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում, ժամը 20:00-ին տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան-Իռլանդիա ընտրական հանդիպումը:
ՀՖՖ-ը տեղեկացնում է, որ խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում եւ Hummel խանութներում:
Տոմսերի արժեքն է` արեւմտյան տրիբունա` 8000 դրամ, արեւելյան տրիբունա` 6000 դրամ, հարավային եւ հյուսիսային տրիբունաներ` 4000 դրամ:



























