2015թ. հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 14.4 տոկոսով եւ կազմել 328.4 մլրդ դրամ։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Բուսաբուծության ոլորտում գրանցվել է 26.6 տոկոսանոց աճ, իսկ անասնաբուծության մեջ՝ 4.2 տոկոս։  Աճը պայմանավորված է ցանքատարածությունների մեծացմամբ։

Մասնավորապես 2015թ. հաջողվել է մշակել 18.5 հազար հա հողատարածք, իսկ 2010թ.-ից սկսած՝ մոտ 50 հազար հա։ Հիմա երկրում մշակվում է գյուղատնտեսական հողերի ավելի քան 70 տոկոսը, նախկին 63 տոկոսի փոխարեն։

Այս տարի բանջարաբոստանային եւ կարտոֆիլի ցանքերը մեծացել են մեկական հեկտարով։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում մշակվում է 331 հազար  հա հողատարածք։