Հայաստանում 2015թ. անասունների գլխաքանակը աճել է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Այսպես՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 7 ամսում աճել է 3.6 տոկոսով եւ կազմել 775 հազար։ Մանր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է 7.6 տոկոսով եւ կազմել 981 հազար գլուխ։ Խոզերի գլխաքանակը աճել է 11 տոկոսով՝ 185 հազար գլուխ։
«Բուսաբուծությունը առաջ է գնում մեծ տեմպերով, անասնաբուծության մեջ նույնպես աճ է գրանցվել»,- հայտարարեց նախարարը։





























