Արագածոտնի մարզի Սադունց գյուղից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Ռաֆիկ Կալոյանին պատկանող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 11 գլուխ ոչխար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով' վնասի չափերը ճշտելու նպատակով: