Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովչի առանձնատունը 1.3 մլն դոլարով վաճառքի է հանվել, հայտնում է ABCnews –ը՝ վկայակոչելով գործարքով զբաղվող անշարժ գույքի գործակալին։
«Աճուրդ չի լինելու»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ տունը վաճառքի է հանվել առանց վերանորոգման եւ լրացուցիչ ներդրումների կարիք ունի։ Գործակալի խոսքով՝ պոտենցիալ գնորդն արդեն կա, այդ պատճառով էլ ցուցադրությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Տունը ունի 3 հարկ, շինության ընդհանուր մակերեսը 1200 քառ/մ է։





























