500 տոննա բեռով ապրանքատար նավը, որի վրա գտնվում էին կապիտանն ու անձնակազմի 13 անդամները, շաբաթ օրը Հարավչինական ծովում անհետացել էր ռադարների վրայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով մալազիական New Straits Times թերթը:

Պարբերականի տվյալներով ՝ նավը որը գրանցված էր «San Lian» անունով, սեպտեմբերի 2-ին դուրս էր եկել մալազիական Կուչինգ քաղաքի նավահանգստից ու սեպտեմբերի 5-ին պետք է ժամաներ Լիմբանգ:

Սակայն, ինչպես հայտարարել է Ծովային հսկողության մալազիական գործակալության ղեկավար ծովակալ Իսմայիլ Բուջանգ Փիթը, նավը չի հասել Լիմբանգ, ինչպես ծրագրված էր: Նավի սեփականատիրոջը չի հաջողվել կապվել անձնակազմի անդամների հետ, նշում է պարբերականը: