Հայաստանը 96 երկրների շարքում 43-րդ տեղն է զբաղեցրել տարեց մարդկանց կյանքի որակի ցուցանիշով: Այս մասին են վկայում Global Watch Age Index 2015 զեկույցի տվյալները:
Ըստ զեկույցի ՝ մինչեւ 2030 թ. 60-անց քաղաքացիները կազմելու են բնակչության ընդհանուր թվի 23.8 տոկոսը: Հայաստանը լավ ցուցանիշներ ունի ՝ տարեց մարդկանց շրջանում կրթվածության մակարդակով: Սակայն առողջապահական ցուցանիշները բավականին ցածր են, ցածր են նաեւ քաղաքացիական ազատության, տրանսպորտային համակարգով ու սոցիալական կապերով բավարարվածության ցուցանիշները:
Տարեցների համար ամենաբարենպաստ երկիրը, մասնագետների կարծիքով, Շվեյցարիան է, վերջին տեղում Աֆղանստանն է:
Տարածաշրջանի երկրներից զեկույցում ներկայացված են նաեւ Վրաստանը (29 տեղ) ու Թուրքիան (75 տեղ), իսկ Ադրբեջանի ու Իրանի մասին տվյալներ չկան:





























