Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը անձամբ է մեկնաբանել ռուս-չեչենական պատերազմին իր մասնակցության մասին լուրերը, հայտնում է ТСН-ը։
Նրա խոսքով՝ դա «կլինիկական ախտորոշում է»։
«Դա ռուսական իշխանությունների կլինիկական ախտորոշումն է. Գեբելի քարոզչության հետ միախառնված ստալինյան արդարադատություն, որը հաստատվում է Վլադիմիր Պուտինի կողմից»,- ասել է Յացենյուկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը 1990-ական թթ. կեսերին Չեչնիայում պատերազմել է ՌԴ զինված ուժերի դեմ։





























