Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արթուր Վարժապետյանին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ դա ընդօրինակման արժանի հայրենանվեր գործունեություն է:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: