Սաուդյան Արաբիայի իշխանությունները առաջարկել են Գերմանիայում Սիրիայի փախստականների համար 200 մզկիթ կառուցել։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։ Էր Ռիյադը իր բարոյական պարտքն է համարում անգամ արտասահմանում իսլամ դավանելու հնարավորություն տալ նրանց։ Մզկիթների շինարարությունը Սաուդյան Արաբիան խոստանում է համաձայնեցնել դաշնային իշխանությունների հետ, փոխանցում է Lenta-ն։

Նշենք, որ 2014թ. Սաուդյան Արաբիան ընդունել է 546 սիրիացի փախստական եւ ապաստան է տրամադրել 100 միգրանտի։