Թուրքիայի քաղաքացիները, որոնց ձերբակալել էին Վրաստանի հետ սահմանին օգոստոսի 15-ին, տուգանվել են 2 հազար լարիով (1,1 հազար դոլար) եւ ազատ են արձակվել:
Բաթումիի քաղաքային դատարանը բավարարել է Թուրքիայի քաղաքացիներ Ֆեթթար Սունայի, Ռեմզի Գյունեշի եւ Մուլազիմ Թումարի հետ համաձայնությունը եւ նրանց տուգանք է նշանակել Վրաստանի սահմանն ապօրինաբար հատելու համար: Թուրքերը ձերբակալվել էին 6-րդ սահմանային կետում (Չիրուխի) օգոստոսի 15-ին, NEWS.am-ին հայտնել էին Վրաստանի սահմանապահ ծառայությունից:



























