Լիբանանի կառավարությունը զանգվածային ցույցերից հետո համաձայնել է վերականգնել Բեյրութի աղբահանությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC News-ը։

Կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել տեղական իշխանություններին լիազորել զբաղվելու թափոնների ոչնչացմամբ։ Բացի այդ, ժամանակավորապես վերականգնվել է Նաամեհ աղբանոցի նախկինում դադարեցված գործունեությունը։

Խնդիրն առաջացել էր հուլիսին, այն բանից հետո, երբ փակվել էր Բեյրութի կենտրոնական աղբանոցը։ Ամռան տապին աղբը նեխում էր փողոցներում, կամ այն այրում էին բնակիչները։

Դրա հետեւանքով երկրում զանգվածային ցույցեր էին բռնկվել։