Սեպտեմբերի 11-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի «Քաղաքի ուրվագծեր» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կենտրոնական ստեղծագործությունը` 1989 թ. ստեղծված «Քաղաքի ուրվագծեր» եռաքանդակն է, որը համարվում է զույգի ամենազգացմունքային եւ տպավորիչ գործերից մեկը: Այն ստեղծվել է որպես արձագանք 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին եւ արտացոլում է մարդկանց ցավն ու ողբերգությունը:

Քանդակների հեղինակ տիկին Յարոսլավա Բրիխտովան ներկա է լինելու ցուցահանդեսի բացմանը եւ պատրաստ է հանդիպել լրագրողների հետ` ինչպես ասուլիսի ձեւաչափով, այնպես էլ անհատապես:

Սեպտեմբերի 7-10 կկազմակերպվեն անհատական բացառիկ հարցազրույցներ տիկին Բրիխտովայի հետ` նախնական գրանցմամբ:

Սեպտեմբերի 10-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա տիկին Բրիխտովայի ասուլիսը: