Հայաստանը կմիանա Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության Հարկային թափանցիկության գլոբալ ֆորումին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստում։
Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Գլոբալ ֆորումն այսօր միավորում է 125 երկիր եւ մի շարք միջազգային օֆշորային գոտիներ։
Ամենամյա անդամավճարը կկազմի 15 հազար եվրո։
Միանալով կազմակերպությանը՝ Հայաստանը հասանելիություն կստանա հարկային վճարումների տվյալների ավտոմատ բազային, որով հնարավոր կլինի հետեւել հարկերից խուսափելու միջազգային դեպքերին։





























