13-ամյա սիրիացի փախստական Ամինա աս Սայեդը իրեն նոր մարդ է համարում այն բանից հետո, երբ բարեհաջող մասնակցել է Լիբանանում սիրիացի փախստականների աջակցության երգչախմբային նախագծին։
Ամինան Սիրիայի ճգնաժամի պատճառով հարկադիր Լիբանան տեղափոխված 95 սիրիացի փախստականներից մեկն է։ 13-ամյա աղջիկը ելույթ ունեցել Տրիպոլի նավահանգստային քաղաքի Աս Սաֆադիի թատրոնում։ Նա երգել է հանուն խաղաղության, անվտանգության եւ սիրո, հայտնում է Xinhua գործակալությունը։
«Սունբուլա» նախագիծը ձեռնարկել է համանուն հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Լիբանանում սիրիացի փախստականների աջակցությամբ։
Նշենք, որ Ամինան 10 ամիս շարունակ նախապատրաստական դասերի էր գնում միջազգային վարպետ Պարգեւ Թասլաքյանի մոտ։





























