Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրանական գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստը տեւել է ավելի քան 1,5 ժամ: Ինչպես NEWS.am-ին փոխանցեց Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, նիստի ընթացքում քննարկվել են մարզային այցելությունների արդյունքներին, ինչպես նաեւ ՀԱԿ-ի հետագա անելիքներին վերաբերող հարցեր: