150 մլն տարի առաջ ապրած գիշատիչ դինոզավրի կմախքը կդառնա բրիտանական Արեւմտյան Սուսսեքսում նոյեմբերի 25-ին կայանալիք աճուրդի լոտերից մեկը:
Յուրայի ժամանակաշրջանի ալլոզավրի ենթադրվող գինն է 300 մինչեւ 500 հազար դոլար, գրում է Gazeta –ն ՝ վկայակոչելով Mirror-ը
Նշվում է, որ աճուրդի դրված նախապատմական հրեշի կմախքը ՝ մոտավորապես երկու մետր երկարություն ունի, մինչդեռ հասուն ալոզավրերի երկարությունը կարող էր հասնել 8.5 մ:
Աճուրդային տան տնօրենը նշել է, որ ալոզավրը տիրանոզավրի հետ միասին «դարձել է մեծ գիշատիչ դինոզավրի մարմնավորումը արեւմտյան փոփ-կուլտուրայում»:





























