Ուրբաթ օրը ճեպազրույցի շրջանակում Պետդեպարտամենտի ներկայացուցչի արած մեկնաբանությունից հետեւում է, որ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտաները 10 հազարով ավելացնելուց հետո 2016 թ. կպահանջվի նաեւ նրանց աջակցության ծրագրի ֆինանսավորման ավելացում 14 տոկոսով՝ մոտավորապես 1.25 միլիարդ դոլարով:
«Փախստականների ընդունման գործընթացում ներգրավված բոլոր երեք գործակալությունների ծախսերը անցած տարի կազմել են 1.1 միլիարդ դոլարից քիչ ավելին ՝ 70 հազար փախստականի համար: Դա ներառել է բոլոր ծախսերը ՝ ներքին կարիքներից մինչեւ ճանապարհ: Ցավոք ես հիմա չունեմ հաշվիչ, որպեսզի ձեզ հայտնեմ նոր ծախսերի ծավալը», - հայտարարել է խոսնակը:
Մինչդեռ նա հավաստիացրել է, որ Օբամայի աշխատակազմը ծրագրում է հաջորդ ֆինանսական տարում փախստականների ընդունման քանակը ավելացնել եւս 10 հազարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























