ԱՄՆ Սիեթլ քաղաքում ուսուցիչների գործադուլի պատճառով դպրոցներն արեն 3 օր է՝ փակ են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դպրոցական պարապմունքերի չի հաճախում մոտ 53 հազար աշակերտ։ Հայտարարության մեջ նշված է, որ Սիեթլի կրթական ասոցիացիայի եւ դպրոցական մարզի միջեւ բանակցությունները չեն պսակվել հաջողությամբ։ Ուսուցիչները պահանջում են վերանայել աշխատանքային պայմանագրերը։ Քաղաքում ընդհանուր առմամբ փակ է 100 դպրոց, փոխանցում է Gazeta-ն։