Սեպտեմբերի երկրորդ կիրակին կռունկի համաշխարհային օրն է։ Այս թռչունների նախահայրերը Երկիր մոլորակի վրա հայտնվել են դեռեւս դինոզավրերի դարաշրջանում՝ 40-60 մլն տարի առաջ։ Կռունկների պատմական հայրենիքն է համարվում Հյուսիսային Ամերիկան, որտեղից նրանք գաղթել են սկզբում Ասիա, այնտեղից՝ Աֆրիկա եւ Ավստրալիա։ Ներկայումս այդ թռչունները տարածված են ողջ աշխարհում։ Կռունկները հիմնականում ձմեռում են Իրանում եւ Հնդկաստանի արեւմուտքում։ Աշխարհում կա կռունկների 15 տեսակ, որոնցից մի քանիսն արդեն հայտնվել են Կարմիր գրքում, հայտնում է Calend-ը։

Առաջին անգամ Կռունկի օրը նշել են 2002թ. ԱՄՆ-ում։