Կիրովոգրադում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին նվիրված Խաչքարի հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը:

Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կիրովոգրադի շրջանային ու քաղաքային իշխանությունների, նաեւ քաղաքի հասարակայնության, տեղի հայկական համայնքի եւ հոգեւորականության ներկայացուցիչները: Խաչքարի բացման ժամանակ ներկաների համար ընթերցվեց Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի կապակցությամբ խաչքարներ էին տեղադրվել Ուկրաինայի նաեւ մյուս քաղաքներում՝ Նիկոլաեւում, Ուժգորոդում, ու Բերեժանիում, հայտնում է Genocide.org.ua-ն: