Գիտական աշխարհը հերթական անգամ ցնցեց մոլորակի վրա կյանքի ստեղծման նոր տեսությունը:Բացառիկ գյուտը ապացուցում է, որ Երկրի մոլորակի վրա առաջացած կյանքն ունի այլմոլորակային ծագում: Պետք է նշել, որ չնայած հիպոթեզի անսովորությանը, կրոնական տեսության կողմնակիցները բողոքներ չեն արտահայտում: Նրանք իրենց վերաբերմունքը բացատրում են նրանով, որ դեռ ապացուցված չէ, թե հատկապես ինչպես է կյանքն առաջացել տիեզերքում, հետեւաբար բոլոր կենդանի արարածների ՝ Աստծու կողմից ստեղծված լինելու հավանականությունը շարունակում է մնալ առավել քան բարձր:
Ավստալացի գիտնականներին հաջողվել է առավելագույս մոտենալ Երկիր մոլորակի վրա կյանքի ստեղծման հանելուկի բացահայտմանը: Նրանք խառնարաններից մեկում հայտնաբերել են՝ դրա այլմոլորակային ծագման ապացույցներ: Սկզբում խառնարանում հայտնաբերված բեկորները համարել են երկնաքարի մնացորդներ: Սենսացիոն են դարձել լաբորատոր ուսումնասիրության արդյունքները, որոնք ապացուցում են դրանց կենսաբանական ծագումը: Տիեզերական տեսության վերաբերյալ արդեն իրենց աջակցությունն են հայտնել ավստրալիացիների գործընկերները Գերմանիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, հայտնում է Planet- today-ը:





























